ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
Օրինակ
Հեռվում ինչ-որ բան էր օրորվում:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Այն անորոշ դերանունները, որոնք գործածվում են գոյականի փոխարեն, հոդ են ստանում, հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման՝ ուրիշի, մի քանիսից, այսինչինև այլն:
Ոմն դերանվան միայն հոգնակին է գործածվում գոյական անվան փոխարեն և ենթարկվում է ց հոլովման, այն է` ոմանց, ոմանցից, ոմանցով:
Անորոշ դերանունների հիմնական մասը փոխարինում է ածականին՝ ինչ-որ, այլ:
Որոշիչ հոդով դերանունները, նաև այլ դերանվան հոգնակին՝ այլք, հիմնականում փոխարինում են գոյականին՝ մեկը, ուրիշը:
Երբևէ, երբևիցե դերանունները փոխարինում են ժամանակի մակբայներին, քանի որ պատասխանում են երբ հարցին:
Մի քանի, մի քանիսը դերանունները փոխարինում են թվականին:
Անորոշ դերանունները նախադասության մեջ լինում են`
•ենթակա`
Օրինակ՝ Ոմանք նրան մի անունով էին դիմում, ուրիշները՝ մի անունով:
• ստորոգյալի մաս`
Օրինակ՝ Բարձր գնահատականներ ստացածները մի քանիսն են:
• բայի լրացում`
Օրինակ՝ Երբևէ չէի մտածել այդ մասին:
• գոյականի լրացում`
Օրինակ՝ Հետո եկան ուրիշ օրեր:
Անորոշ դերանունների գրությունը.
• ինչ-ինչ, ինչ-որ դերանունները գրվում են գծիկով,
• մի դերանվան հարադրությամբ կազմվածները գրվում են անջատ՝ մի երկու, մի երկուսը, մի շարք, մի խումբ,
• ով, որ, երբ դերանուններից ու և շաղկապից կազմված ովևէ, որևէ, երբևէ դերանունները վերջանում են է -ով, որովհետև դրանց վերջին բաղադրիչը է բ այն է, իսկ երբևիցե, որևիցե դերանունները՝ ե -ով: Դրանց վերջին բաղադրիչը գրաբարյան իցե բայաձև է: