ԴԵ Ր Ա Ն Ո Ւ Ն
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:
Խոսքի մեջ խոսողը առաջին դեմքն է, խոսակիցը` երկրորդ, իսկ այն անձը կամ առարկան, որի մասին խոսվում է` երրորդ:
ա. Առաջին դեմքի են` ես, ինքս, մենք, ինքներս դերանունները: Այս դերանունների միջոցով խոսողն իրեն է անվանում:
Օրինակ
Ես հարցրի, թե ինչպե՞ս է այդ մարդը հայտնվել այս հեռու ձորերում: Ամեն ինչ ինքս եմ պատրաստել: Մենք խաղում էինք այնքան, մինչև մութն ընկեր, ինքներս էլ չզգալով, որ արդեն հոգնել ենք:
Օրինակ
Դու այն ժամանակ դեռ փոքրիկ էիր: Դուք շատ սիրալիր եղաք իմ նկատմամբ: Ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում: Դուք ինքներդ պիտի բերեք ձեր բեմական հագուստները:
Օրինակ
Նայում էր նա ցանկապատի հետևից ու ժպտում: Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արեցին: Մեզ դիմավորեց ինքը՝ տանտերը: Իրենք մի քիչ դժգոհեցին, բայց հարմարվեցին:
Անձնական դերանուններն ունեն հետևյալ պատկերը՝
Եզակի | Հոգնակի | |
I դեմք | ես, ինքս | մենք, ինքներս |
II դեմք | դու, ինքդ | դուք, ինքներդ |
III դեմք | նա, ինքը | նրանք, իրենք |
Ես ինքս, դու ինքդ, նա ինքը զույգերը հաճախ գործածվում են միասին՝ շեշտելով դեմքի գաղափարը:
Ես ինքս, դու ինքդ, նա ինքը դերանունները գրվում են անջատ և կետադրական որևէ նշանով չեն բաժանվում:
Քաղաքավարության համար դու-ի փոխարեն գործածվում է նրա հոգնակին, որը գրվում է մեծատառով:
Օրինակ
Ես ինքս ասացի:
Օրինակ
Նա հարցրեց ուսուցչին.
-Դուք ինձ կանչե՞լ եք:
-Դուք ինձ կանչե՞լ եք:
Անձնական դերանունները, նաև մի քանի այլ դերանուններ հոլովվում են գոյականից տարբեր ձևով: Սրանք սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք:
Դա կոչվում է դերանվանական հոլովում:
Դերանվանական հոլովման են ենթարկվում ես, դու, նա, մենք, դուք, նա, ինքը դերանունները:
Նրանք և իրենք դերանունները ենթարկվում են գոյականական ց հոլովման: Եզակի թվի անձնական դերանունների սեռական և տրական հոլովները ձևով իրարից տարբերվում են, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են:
Անձնական դերանունների հոլովումը այսպիսին է՝
Ե զ ա կ ի թ. | Հ ո գ ն ա կ ի թ. | |||||
Առաջին դեմք | Երկրորդ դեմք | Երրորդ դեմք | Առաջին դեմք | Երկրորդ դեմք | Երրորդ դեմք | |
Ուղղ. | ես, ինքս | դու, ինքդ | նա, ինքը | մենք, ինքներս | դուք, ինքներդ | նրանք, իրենք |
Սեռ. | իմ | քո | նրա, իր | մեր | ձեր | նրանց, իրենց |
Տր. | ինձ | քեզ | նրան, իրեն | մեզ | ձեզ | նրանց, իրենց |
Հայց. | ինձ | քեզ | նրան, իրեն | մեզ | ձեզ | նրանց, իրենց |
Բաց. | ինձնից, ինձանից | քեզնից, քեզանից | նրանից, իրենից | մեզնից, մեզանից | ձեզնից, ձեզանից | նրանցից, իրենցից |
Գործ. | ինձնով, ինձանով | քեզնով, քեզանով | նրանով, իրենով | մեզնով, մեզանով | ձեզնով, ձեզանով | նրանցով, իրենցով |
Ներգ | ինձնում, ինձանում | քեզնում, քեզանում | նրանում, իրենում | մեզնում, մեզանում | ձեզնում, ձեզանում | նրանցում, իրենցում |
Անձնական դերանունները նախադասության մեջ լինում են՝
• ենթակա՝
Օրինակ
Նա հարցնում էր ինձ հեռու քաղաքների մասին:
Օրինակ
Արդեն մեկ ժամ է՝ քեզ եմ սպասում:
Օրինակ
Օրերն իրենց խաղաղ ընթացքը երբեմն փոխում էին: