Ժխտական դերբայ
Ժխտական դերբայն արտահայտում է կատարելի գործողություն, որը ժխտվում է օժանդակ բայի ժխտական ձևերով:
Տարբեր խոնարհման բայերի դեպքում ունենում է տարբեր վերջավորություններ, այսպես՝
• ե խոնարհման բայերի ժխտական դերբայը կազմվում է անորոշ դերբայի ել վերջավորությունը փոխելով ի-ով. անորոշը՝ երգել, ժխտականը՝ երգի,
• ա խոնարհման բայերի ժխտական դերբայը կազմվում է անորոշ դերբայի ալ վերջավորության վերջին լ-ն դուրս գցելով. անորոշը՝ խաղալ, ժխտականը՝ խաղա:
• ա խոնարհման բայերի ժխտական դերբայը կազմվում է անորոշ դերբայի ալ վերջավորության վերջին լ-ն դուրս գցելով. անորոշը՝ խաղալ, ժխտականը՝ խաղա:
Օժանդակ բայի ժխտական ձևերի հետ կազմում է դիմավոր ձևեր՝ դառնալով ստորոգյալ:
Օրինակ
Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի:
Կամենա, կտրի բայերը ժխտական դերբայներ են, որոնք նախադասության մեջ հանդես են եկել որպես ստորոգյալ: