Հրամայական եղանակ
Հրամայական եղանակը ունի միայն ապառնի ժամանակ և երկրորդ դեմք՝ եզակի և հոգնակի թվերով:
Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք:
Տարբեր տիպի բայերի հրամայական եղանակը կազմվում է տարբեր ձևերով:
Ե խոնարհման պարզ և ն, չ սոսկածանցավոր բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով իր վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը՝ երգի՛ր, փախի՛ր, հագի՛ր, երգե՛ք, փախե՛ք, հագե՛ք:
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով իր վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը՝ երգի՛ր, փախի՛ր, հագի՛ր, երգե՛ք, փախե՛ք, հագե՛ք:
Ն, չ ածանցները ընկնում են:
Ա խոնարհման պարզ բայերի՝
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ա վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ացեք վերջավորությունը՝ խաղա՛, խաղացե՛ք:
• եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ա վերջավորությունը,
• հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ացեք վերջավորությունը՝ խաղա՛, խաղացե՛ք:
Ան, են ոսկածանցավոր բայերի հրամայականի հիմքը կազմվում հետևյալ ձևով՝ ան, են ածանցների ն-ն փոխվում է ց-ի:
Այդ բայերը ստանում են եզակիում իր, հոգնակիում եք վերջավորությունները՝ մոտեցի՛ր, հեռացի՛ր, մոտեցե՛ք, հեռացե՛ք:
Պատճառական բայերի ացն, եցն, ցն ածանցների ն-ն փոխվում է ր-ի: Այդ բայերը ստանում են եզակիում ու, հոգնակիում եք վերջավորությունները` հեռացրո՛ւ, վազեցրո՛ւ, հասցրո՛ւ:
Բազմապատկական և կրավորական բայերի հրամայականը կազմվում է ե խոնարհման պարզ բայերի նման:
Հրամայական եղանակի ժխտական ձևերը կոչվում են արգելական հրամայական:
Արգելական հրամայական կազմվում է մի եղանակիչով, որը դրվում է դրական ձևերի վրա:
Հրամայական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն մի եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ այն մնում է անփոփոխ, խոնարհվում է միայն բայը: