Հարակատար դերբայ
Հարակատար դերբայը ցույց է տալիս առարկայի դրություն, վիճակ՝ որպես ավարտված գործողության հետևանք:
Ունենում է ած,ացած, եցած վերջավորություններ, ինչպես՝ երգած, խաղացած, հեռացած, մոտեցած:
Հարակատարի բուն վերջավորությունն է ած, իսկ աց և եց մասնիկները հիմքի ածանց են:
Ուշադրություն
Ած -ով վերջացող ոչ բոլոր բայերն են հարակատար դերբայ, օրինակ, հոդված բառը գոյական է, մթամած բառը՝ ածական:
• հոլովվում է՝ ենթարկվելով ի հոլովման՝ ներկածի, ներկածից, ներկածով, ներկածում,
• որոշիչ հոդ է ստանում՝ ցույց տալով որոշյալ առում՝ ներկածը,
• ունի հոգնակի թիվ՝ ներկածներ:
Նախադասության մեջ լինում է՝
• ենթակա՝
Օրինակ՝ Սյան մոտ կանգնածը իմ ընկերն է:
• գոյականի լրացում՝
Օրինակ՝ Շիկացած ավազը այրում էր մեր ոտքերը:
• բայի լրացում՝
Օրինակ՝ Ուշադիր կարդացինք եկեղեցու պատին գրվածները:
Հարակատար դերբայը բայական հատկանիշներից ունի միայն սեռ: