Ենթակայական դերբայ
Ենթակայական դերբայը ցույց է տալիս առարկայի մի բան անող կամ եղող լինելը:
Ունենում է ող,ացող, եցող վերջավորություններ, ինչպես՝ երգող, խաղացող, հեռացող, մոտեցող:
Ենթակայականի բուն վերջավորությունն է ող, իսկ աց և եց մասնիկները հիմքի ածանց են:
Գոյականաբար գործածվելիս՝
• հոլովվում է՝ ենթարկվելով ի հոլովման՝ եռացողի, եռացողից, եռացողով, եռացողում,
• հոլովվում է՝ ենթարկվելով ի հոլովման՝ եռացողի, եռացողից, եռացողով, եռացողում,
• որոշիչ հոդ է ստանում՝ ցույց տալով որոշյալ առում՝ եռացողը,
• ունի հոգնակի թիվ՝ եռացողներ:
• ունի հոգնակի թիվ՝ եռացողներ:
Նախադասության մեջ լինում է՝
• ենթակա`
Օրինակ՝ Հեռվում երևացողը հովիվների վրաններն էին:
• ստորոգյալի մաս՝
Օրինակ՝ Նա մեր խմբում բոլորից արագ վազողն էր:
• գոյականի լրացում՝
Օրինակ՝ Ուսերն ի վար թափվող վարսերը ծածանվում էին քամուց:
• բայի լրացում՝
Օրինակ՝ Նստում էր այգու նստարանին ու նայում զբոսնողներին: