Անցյալ կատարյալ
Անցյալ կատարյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն:
Անցյալ կատարյալը պարզ ժամանակաձև է: Կազմվում է բայահիմքով և դիմային վերջավորություններով:
Տարբեր բայերի դեպքում անցյալ կատարյալը կազմվում է բայահիմքի և դիմային վերջավորությունների տարբեր ձևերով՝ 
 
ե խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով եցի, եցիր,եց, եցինք, եցիք, եցին դիմային վերջավորությունները, օրինակ՝ երգեցի:
  
ա խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով ացի, ացիր, աց, ացինք, ացիք, ացին դիմային վերջավորությունները, օրինակ՝ խաղացի:
 
Այս բայերի եց-ը և աց-ը հիմքի ածանցներ են:
 
Սոսկածանցավոր բայերը անցյալ կատարյալում ունենում են բոլորովին այլ վերջավորություններ՝ ա,ար, ավ, անք,աք,ան:
 
Պատճառական բայերի անցյալ կատարյալը կազմվում է միայն դիմային վերջավորություններով՝ առանց եց  հիմքի ածանցի, բացի եզակի երրորդ դեմքից, որում լինում է միայն եց  հիմքի ածանցը, օրինակ՝ վազեցրի, վազեցրիր, վազեցրեց:
  
Կրավորական և բազմապատկական բայերը անցյալ կատարյալը կազմում են ե խոնարհման պարզ բայերի նման:
 
Ժխտական խոնարհման դեպքում չ-ն դրվում է բայաձևի սկզբից, օրինակ՝ չերգեցի: