Տրված տեքստից դո՛ւրս գրիր բոլոր ածականները առանձին շարքերով՝ ըստ դրանց պաշտոնի՝ որոշիչ (գոյականական անդամի լրացում) կամ ստորոգյալի մաս: Ածականները գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես հանդիպում են տեքստում:
Ձորը խոր է: Ձորում ամայի տխրություն է: Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց դռները կանաչել են: Նրանց տերերը վաղուց չկան, խոնավ այրերը նրանցից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել: Մարագների առաջ հնօրյա ծառեր կան, որ հիմա անտիրական են: Ով անվախ է, և ում ոտքի ջլերը ամուր են, իջնում է գալարուն կեռմաններով, ցնցում թթենին, և քարերի վրա թափվում է կարմիր թութը:
Որոշիչ՝
, , , , , ,
Ստորոգյալի մաս՝
, , ,