
















Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Վերջին ընթրիք
Հիսուս Քրիստոսն Իր աշակերտների հետ հրեաների Զատիկ տոնի նախօրյակին մի քանի օր ապրում էր Բեթանիա գյուղում, որ գտնվում էր Երուսաղեմից դեպի արևելք գտնվող Ձիթենյաց լեռան ստորոտին: Այստեղից Երուսաղեմ ուղևորվելիս աշակերտները Հիսուսի համար մի ավանակ են բերում, որի վրա նստած` Հիսուսը շարունակում է իր ճանապարհը: Երուսաղեմի դարպասների մոտ մարդիկ Հիսուսին դիմավորում են մեծ ցնծությամբ և ուրախությամբ, ճանապարհին ձիթենու և արմավենու ճյուղեր փռում: Հիսուսը, մտնելով տաճար, բժշկում է կույր և հաշմանդամ մարդկանց, իսկ հետո վերադառնում է Բեթանիա:

Մուտք Երուսաղեմ, Զ.Կիրակոսյան՝ \(15\) տ., Հայորդյաց տուն
Զատկի տոնը նշելու համար Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին պատվիրում է գնալ Երուսաղեմ, որտեղ նրանք գտնում են մի մեծ, զարդարված վերնատուն: Երեկոյան, երբ այստեղ Հիսուսն ու աշակերտները նստած էին տոնական սեղանի շուրջ, Հիսուսը նրանց հայտնում է, որ դա նրանց հետ Իր վերջին ընթրիքն է: Ապա վերցնում է ջուրը և հերթով լվանում բոլոր աշակերտների ոտքերը՝ այդպիսով բոլորին սովորեցնելով լինել սիրով և խոնարհ:
Ոտնլվայից հետո, սեղանի շուրջ, Հիսուսն աշակերտներին նաև հայտնում է, որ նրանցից մեկը մատնելու է Իրեն: Հովհաննեսը, որ նստած էր Քրիստոսի մոտ, հարցնում է, թե ով է մատնիչը: Հիսուսը պատասխանում է հարցին՝ ձեռքի պատառը տալով Հուդային: Վերջինս շփոթված վերցնում է այն և դուրս գալիս:


Ոտնլվա, խմբային աշխատանք, Հայորդաց տան սաներ
Ընթրիքից հետո Հիսուսը գնում է Ձիթենյաց լեռան լանջին գտնվող Գեթսեմանիի պարտեզ՝ աղոթելու: Իսկ Հուդան, վերնատնից դուրս գալով, գնում է քահանայապետի և քահանաների մոտ, վերցնում խոստացված \(30\) արծաթը և քահանայապետի սպասավորներին ու զինվորներին ուղեկցում Գեթսեմանիի պարտեզ: Քանի որ Հուդան նրանց հետ պայմանավորվել էր, որ ում ինքը համբուրի, նա է Հիսուսը, այդպես էլ վարվեց, ինչից հետո Հիսուսին ձերբակալեցին ու տարան:
Բառարան
Քահանայապետ - Հին Հրեաստանում տաճարի քահանաների ղեկավար
\(30\) արծաթ- «մատնության գին»
Հուդայի համբույր - Հիսուսին մատնելուց հետո այս արտահայտությունը նշանակում է մատնություն, դավաճանություն
Գեթսեմանիի պարտեզ - գտնվում է Ձիթենյաց լեռան ստորոտին
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան,; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 79-84
http://admin.globnews.am/disc/24-03-18/39fda02877e66a8412aab6b0593f141e.jpg
http://orsk.dscs.ru/wp-content/uploads/2016/03/tajnaya-vecherya.jpg