Թվային և հանրահաշվական արտահայտություններ
Թվային արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված ցանկացած գրառում՝ թվերի, թվաբանական գործողությունների և փակագծերի մասնակցությամբ:
Օրինակ 1.
-ը թվային արտահայտություն է:
-ը թվային արտահայտություն չէ, այլ սիմվոլների իմաստազուրկ հավաքածու:
Շատ հաճախ որոշակի թվերի փոխարեն օգտագործվում են տառեր: Արդյունքում ստացվում են հանրահաշվական արտահայտություններ:
Հանրահաշվական արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված գրառումը տառերի, թվաբանական գործողությունների, թվերի և փակագծերի մասնակցությամբ:
Օրինակ 2.
-ն հանրահաշվական արտահայտություն է:
Քանի որ հանրահաշվական արտահայտության մեջ մասնակցող տառերը կարող են ընդունել տարբեր թվային արժեքներ (տառերի արժեքները կարող են փոխվել), ապա տառերը կոչվում են փոփոխականներ:
Հանրահաշվական արտահայտությունները կարող են լինել շատ մեծածավալ: Հանրահաշիվը սովորեցնում է, թե ինչպես կանոնների, օրենքների, հատկությունների, բանաձևերի միջոցով պարզեցնել դրանք: Թվային արտահայտության պարզեցման արդյունքում ստացվում է թիվ, որը կոչվում է թվային արտահայտության արժեք:
Հանրահաշվական արտահայտությունների պարզեցման ընթացքում հաճախ օգտագործվում են գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողությունները: Այդ գործողությունների արդյունքում նորից ստացվում են հանրահաշվական արտահայտություններ, որոնց համապատասխանաբար անվանում են տրված հանրահաշվական արտահայտությունների գումար, տարբերություն, արտադրյալ և քանորդ:
Կատարելով Օրինակ 1-ի գործողությունները՝ ստանում ենք՝ :
Որպես պատասխան ստացված \(18\) թիվը տրված թվային արտահայտության արժեքն է:
Հանրահաշվական արտահայտությունների արժեքների մասին կարելի է խոսել միայն նրա մեջ եղած տառերի որոշակի արժեքների դեպքում:
Օրինակ 2-ի հանրահաշվական արտահայտության արժեքը \(a= -16\) և \(b= -14\) դեպքում \(298\)-ն է, քանի որ՝
Իսկ հանրահաշվական արտահայտության արժեքը \(a= -4\) դեպքում հավասար է \(-6, 5\)-ի, քանի որ՝
Նույն այդ հանրահաշվական արտահայտությունը \(a=-2\) դեպքում իմաստ չունի, քանի որ , և կառաջանա բաժանում զրոյի վրա:
Ուշադրություն
Զրոյի վրա բաժանել չի կարելի:
Եզրակացություն.
Եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:
Տառերի այն արժեքները, որոնց դեպքում հանրահաշվական արտահայտությունը իմաստ չունի, թույլատրելի չեն:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: