Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
Միանդամների արտադրյալը այնպիսի միանդամ է, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են:
Ուշադրություն
Միանդամների բազմապատկման ժամանակ պետք է հիշել, որ գործակիցները բազմապատկվում են, իսկ միևնույն փոփոխականների աստիճանացույցները՝ գումարվում:
Միանդամները բազմապատկելու համար պետք է՝
- բազմապատկել միանդամների գործակիցները,
- գումարել միևնույն հիմքերով աստիճանների ցուցիչները:
Օրինակ
ա) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝
1. Որպեսզի արտահայտությունն ակնառու լինի, փոխենք արտադրիչների տեղերը`
2. Բազմապատկենք միանդամների գործակիցները, և միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները գումարենք`
:
բ) Հաշվենք միանդամների հետևյալ արտադրյալը՝
1. Հարմարության համար փոխենք արտադրիչների տեղերը`
2. Միանդամի գործակիցը գրենք տասնորդական կոտորակի տեսքով՝
\(-0,2·\)
\(-0,2·\)
3. Բազմապատկենք միանդամների գործակիցները, և գումարենք միևնույն հիմքով աստիճանների ցուցիչները՝
Միանդամի աստիճան բարձրացումը
Ուշադրություն
Միանդամը աստիճան բարձրացնելիս պետք է՝
- միանդամի գործակիցը բարձրացնել այդ աստիճան,
- միանդամի փոփոխական արտադրիչների աստիճանացույցները բազմապատկել այն աստիճանի ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը:
Օրինակ
Հաշվենք միանդամի խորանարդը՝ :
1. Առանձնացնենք միանդամի արտադրիչները: Հիշենք, որ եթե աստիճանի ցուցիչը նշված չէ, ապա այն հավասար է \(1\)-ի՝
:
2. Յուրաքանչյուր արտադրիչ առանձին-առանձին խորանարդ բարձրացնենք: Հիշենք, որ փոփոխականների աստիճանացույցները բազմապատկվում են այն ցուցիչով, ինչ աստիճան որ բարձրացվում է միանդամը՝
:
3. Բացասական արտադրիչը \(3-\)րդ աստիճան բարձրացնելով` որպես գործակից ստանում ենք բացասական թիվ՝
:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: