Բազմությունների միավորում և հատում
\(X\) և \(Y\) բազմությունների միավորում անվանում են այն բազմությունը, որը բաղկացած է բոլոր այն տարրերից, որոնք պատկանում են \(X\) և \(Y\) բազմություններից գոնե մեկին: Միավորումը նշանակում են այսպես՝
Բազմությունները հարմար է ներկայացնել շրջանների տեսքով, որոնք անվանում են Էյլերի շրջաններ: Նկարում բազմությունների միավորումը ներկված է կապույտ գույնով:
\(X\) և \(Y\) բազմությունների հատում անվանում են այն բազմությունը, որի տարրերը պատկանում են միաժամանակ և՛ \(X\), և՛ \(Y\) բազմություններին: Հատումը նշանակում են այսպես՝
Նկարում բազմությունների հատումը ներկված է նարնջագույնով:
Օրինակ
Գտնենք \(A\) և \(B\) բազմությունների հատումը, եթե, և
Ընդգրկենք ընդհանուր տարրերը և բացառենք մնացած տարրերը՝
Իրոք, եթե բազմություններն ունեն ընդհանուր անդամներ, ապա տարրերի ընդհանուր թիվը հաշվելիս, դրանք հաշվվում են երկու անգամ: Ուրեմն, պետք է մի անգամ հանել:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: