Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից
Ուշադրություն
Ընդհանուր արտադրիչը գտնելու ալգորիթմը.
1. Գտնել բազմանդամի մեջ մտնող բոլոր միանդամների գործակիցների ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Դա հենց կլինի ընդհանուր թվային արտադրիչը (եթե գործակիցները ամբողջ թվեր են):
2. Գտնել բազմանդամի բոլոր անդամների ընդհանուր տառային մասը (ընտրել ամենափոքր աստիճանացույցը):
3. Առաջին երկու քայլերում գտնված ընդհանուր թվային արտադրիչի և ընդհանուր տառային մասի արտադրյալը հանդիսանում է այն ընդհանուր արտադրիչը, որը դուրս ենք բերում փակագծերից:
Օրինակ
բազմանդամը վերլուծենք արտադրիչների:
Լուծում:
1. \(5\) և \(20\) գործակիցների ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է՝ \(5\):
2. Ամենափոքր ցուցիչով տառային մասն է՝ :
3. Առաջին երկու քայլերում գտնված ընդհանուր թվային արտադրիչի և ընդհանուր տառային մասի արտադրյալը՝ , այն ընդհանուր արտադրիչն է, որը դուրս ենք բերում փակագծերից՝
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: