Կոմպլեքս թվերի գումարումն ու հանումը
z=x+yi և c=a+bi կոմպլեքս թվերի գումարման կանոնը ձևակերպելու համար իրական թվերի գումարման կանոններով հաշվենք \(z + c\) գումարը` z+c=x+yi+a+bi=x+a+iy+b
 
Տեսնում ենք, որ առանձին գումարվեցին \(z\) և \(c\) թվերի իրական և կեղծ մասերը:
Սա մեզ հուշում է կոմպլեքս թվերի գումարման հետևյալ կանոնը:
\(z\) և \(c\) կոմպլեքս թվերի գումարը կոմպլեքս թիվ է, որի իրական մասը հավասար է գումարելիների իրական մասերի գումարին, իսկ կեղծ մասը՝ կեղծ մասերի գումարին:
Այսինքն, եթե \(z = x + yi\) և \(c = a + bi\), ապա \(z + c = (x + a) +(y +b)i\)
Օրինակ
Եթե z1=3+5i  և  z2=2+7i, ապա z1+z2=3+2+5+7i=5+12i
Նույն ձևով սահմանում ենք կոմպլեքս թվերի հանման կանոնը:
\(z\) և \(c\) կոմպլեքս թվերի տարբերությունը կոմպլեքս թիվ է, որի իրական մասը հավասար է տրված թվերի իրական մասերի տարբերությանը, իսկ կեղծ մասը՝ կեղծ մասերի տարբերությանը:
Այսինքն, եթե \(z = x + yi\) և \(c = a + bi\), ապա \(z - c = (x - a) +(y - b)i\):
Աղբյուրները
 
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա.Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: