Մեր ծանոթությունը թվերին սկսվել է բնական թվերից:
Բնական կոչվում են այն թվերը, որոնք առաջանում են հաշվելիս կամ նման առարկաներ համարակալելիս:
Օրինակ
\(1, 2, 3, 4, 5, ...\)
Բնական թվերը, նրանց հակադիր թվերը և զրոն կազմում են ամբողջ թվերի բազմությունը:
Ամբողջ թվերի բազմությունը նշանակում են տառով:
Օրինակ
\(0, 1, -1, 2, -2, 3, -3, 4, -4,...\)
Ամբողջ թվերը և դրական ու բացասական կոտորակային թվերը կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը:
Պարզ է, որ՝
Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ կարելի է ներկայացնել տեսքով, որտեղ \(p\)-ն ամբողջ թիվ է, իսկ \(q\)-ն՝ բնական:
Ձևակերպված պնդումը ընդունված է գրել հետևյալ կերպ՝
:
Օգտագործելով բազմությունների նշանակման այս ձևը, կարող ենք նկարագրել հետևյալ բազմությունները:
Օրինակ
ա) Դրական ռացիոնալ թվերի բազմությունը՝
:
բ) \(4\) մնացորդով \(9\)-ի բաժանվող բնական թվերի բազմությունը՝ :
գ) Բնական թվի \(5\) աստիճան հանդիսացող թվերի բազմությունը՝ :
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: