Միավոր շրջանագիծ
Միավոր շրջանագիծ անվանում են այն շրջանագիծը, որի կենտրոնը գտնվում է կոորդինատների սկզբնակետում և, որի շառավիղը հավասար է \(1\)-ի:
Հիշիր քառորդների դասավորությունը
1) \(OX\) ճառագայթի դրական ուղղության և \(OA\) ճառագայթի կազմած անկյունը կոչվում է պտույտի անկյուն:
2) Պտույտի այն ուղղությունը, որը համընկնում է ժամացույցի սլաքի ուղղության հետ, կոչվում է բացասական ուղղություն, իսկ հակառակ ուղղությունը՝ դրական:
Դրական անկյուն | Բացասական անկյուն |
Միավոր շրջանագծի վրա նշենք \(225\)-ի անկյունը:
1) Պարզում ենք, թե որ քառորդում է գտնվում անկյունը: Այն մեծ է \(180\)-ից և փոքր է \(270\)-ից: Հետևաբար, անկյունը գտնվում է \(III\)-րդ քառորդում: 2) Հաշվում ենք, թե քանի աստիճանով է այս անկյունը տարբերվում \(180\)-ից՝ \(225\)\(= 180\)\(+ 45\): |
Միավոր շրջանագծի վրա նշենք \(-120\)-ի անկյունը:
1) Պարզում ենք, թե որ քառորդում է գտնվում անկյունը: Պտույտը կատարվում է բացասական ուղղությամբ: Անկյունը գտնվում է \(III\)-րդ քառորդում: 2) Հաշվում ենք, թե քանի աստիճանով է այս անկյունը տարբերվում \(-90\)-ից՝ \(-120\)\(= -90\)\(+ (-30\): |
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: