Օհմի օրենք
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. \(I\)՝ հոսանքի ուժը, \(U\)՝ լարումը, \(R\)՝ դիմադրությունը:
 
Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը \(1827\)թ.-ին:
 
main.jpg
 
Օհմը փորձնական եղանակով, չափելով շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը՝ ամպերաչափով, իսկ նրա ծայրերում լարումը՝ վոլտաչափով, ստացավ՝
 
     pr02.jpg                 Nk 9-3-2-17.jpg
 
1. Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է \(U\) լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող \(I\) հոսանքի ուժը, և \(I(U)\) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
  
img5.jpg
2. Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Որքան մեծ է շղթայի տեղամասի \(R\) դիմադրությունն, այնքան փոքր է նրանում \(I\) հոսանքի  ուժը, և \(I(R)\) կախման գրաֆիկն իրենից ներկայացնում է հիպերբոլ:
 
img7.jpg
 
Ընդհանրացնելով այս փորձնական արդյունքները՝ Օհմը սահմանեց օրենք:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:
I=UR (1)
(1) բանաձևից հետևում է, որ  U=IR  (2),  իսկ R=UI (3)
 
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետերը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 
peregruzka_ehlektroseti.jpg
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի; Երևան 2015թ.