Էլեկտրական դիմադրություն
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում \(R\) տառով:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
\(1\)Օմ-ը այն հաղորդչի դիմադրությունն է, որում \(1\)Վ լարման դեպքում հոսանքի ուժը հավասար է \(1\)Ա-ի:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա \(L\) երկարությանից, \(S\) լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա \(L\) երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ \(S\) լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:
(1)
-ն նյութի տեսակարար դիմադրություննէ:
(1) բանաձևից հետևում է, որ
Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:
Տեսակարար դիմադրության միավորն է \(1\)Օմ\(·\)մ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է \(1\)Օմ\(·\)մմ²/մ միավորը, որը հավասար է՝
Տվյալ նյութի տեսակարար դիմադրությունը կարելի է որոշել աղյուսակից, որտեղ բերված արժեքները համապատասխանում են \(20\)°\(C\) ջերմաստիճանին:
Ջերմաստիճանի փոփոխության դեպքում կփոխվի նաև նյութի տեսակարար դիմադրությունը: Աղյուսակից երևում է, որ ամենափոքր տեսակարար դիմադրություն ունեն հաղորդիչները՝ արծաթը, պղինձը, ոսկին: Իսկ մեկուսիչները՝ ճենապակին, էբոնիտը շատ մեծ տեսակարար դիմադրություն ունեն:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9, Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան, Երևան 2009թ
Ֆիզիկա 9, Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,, Երևան 2015թ
Ֆիզիկա 9, Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,, Երևան 2015թ