Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեխանիկական տատանումներ, տատանողական շարժման բնութագրերը Գաղափար մեխանիկական տատանումների մասին, տատանման պարբերություն, հաճախություն, լայնույթ: Ազատ և հարկադրական տատանումներ, մարող և չմարող տատանումներ: Էներգիայի փոխակերպումը տատանողական շարժման ժամանակ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Սահմանումների և հիմնական հասկացությունների կրկնություն 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Տատանողական շարժումը բնութագրող մեծությունների սահմանումներ, հիմնական հասկացություններ, չափման միավորներ
2. Որոշել ճոճանակի տատանումների պարբերությունը կամ հաճախությունը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Պետք է որոշել մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումների պարբերությունը և հաճախությունը
3. Որոշել հյուսնի սղոցի տատանումների թիվը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Պետք է որոշել հյուսնի սղոցի տատանումների թիվը տրված ժամանակահատվածում
4. Որոշել միջատի թևերի թափահարումների թիվը տրված ճանապարհն անցնելու ընթացքում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Պետք է որոշել մեղվի թևերի թափահարումների թիվը տրված ճանապարհն անցնելու ընթացքում
5. Որոշել տատանողական շարժում կատարող մարմնի անցած ճանապարհը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Պետք է որոշել տատանողական շարժում կատարող մարմնի անցած ճանապարհը, եթե տրված են լայնույթը և պարբերությունը
6. Որոշել թելային ճոճանակի գնդիկի առավելագույն բարձրությունը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Պետք է որոշել թելային ճոճանակի գնդիկի առավելագույն բարձրությունը, եթե տրված է հավասարակշռության դիրքով անցնելու նրա արագությունը
7. Որոշել զսպանակավոր ճոճանակին ամրացված բեռի անցած ճանապարհը 3 տեսակ - վերլուծական բարդ 8Մ. Պետք է որոշել զսպանակավոր ճոճանակին ամրացված բեռի անցած ճանապարհը, եթե հայտնի է լայնույթը
8. Որոշել մաթեմատիկական ճոճանակի գնդիկի արագությունը հավասարակշռության դիրքով անցնելիս 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Պետք է որոշել մաթեմատիկական ճոճանակի գնդիկի արագությունը հավասաոակշռության դիրքով անցնելիս
9. Որոշել գնդիկի անցած ճանապարհը 3 տեսակ - վերլուծական միջին 7Մ. Պետք է որոշել գնդիկի անցած ճանապարհը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք «Մեխանիկական տատանումներ» թեմայից 00:20:00 միջին 16Մ. Ընտրովի պատասխաններով թեստեր և Խնդիրներ մեխանիկական տատանումների վերաբերյալ

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք «Մեխանիկական տատանումներ» թեմայից 00:25:00 հեշտ 15Մ. Սահմանումներ, բանաձևեր, չափման միավորներ