Հեղուկների և գազերի ճնշումը
Գազերի ճնշումը
 
Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։
 
Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։

Փորձերի և ուսումնասիրությունների արդյունքներից հետևում է.  
 
Ուշադրություն
Եթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:
Օրինակ
Բազմաթիվ փոքրիկ անցքեր ունեցող սնամեջ գունդը միացնենք մխոցավոր խողովակին։ Գունդը ջրով լցնենք և ճնշումը մեծացնելու համար մխոցը ցած սեղմենք։ Ջուրը կսկսի դուրս թափվել ոչ միայն այն անցքերից, որոնք մեր գործադրած ուժի ուղղության վրա են գտնվում, այլև միաժամանակ մնացած բոլոր անցքերից։ Ընդ որում, ջրի ցայտող շիթերի ճնշումը, որը պայմանավորված է արտաքին ճնշումով, բոլոր ուղղություններով նույնը կլինի։

Նույնպիսի արդյունք կստանանք նաև այն դեպքում, եթե ջրի փոխարեն ծուխ օգտագործենք:
Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:
Հեղուկների ու գազերի կողմից ճնշման հաղորդումը պայմանավորված է նրանց մոլեկուլների բավականաչափ մեծ շարժունակությամբ։
 
Հեղուկների ճնշումը
 
Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։
Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ 
Հիդրոստատիկ ճնշման բանաձևն է ՝ \(p = ρgh\), որտեղ \(ρ\) -ն՝ հեղուկի խտությունն է, \(հ\) -ը հեղուկի սյան
բարձրությունը՝ g=9,8Նկգ