
















Ճնշում: Ճնշման ուժ: Պինդ մարմինների ճնշումը
Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:
Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
Եթե ճնշումը նշանակենք \(p\), մակերևույթի մակերեսը` \(S\), իսկ ճնշման ուժը` \(F\), ապա սահմանման համաձայն.
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի 1 -ը:
Դա այն ճնշումն է, որն առաջացնում է \(1\) Ն ճնշման ուժ \(1\) մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:
Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
1 Պա = 1
1 Պա = 1
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
\(1\) հՊա \(=\) \(100\) Պա, \(1\) կՊա \(=\) \(1000\) Պա, \(1\) ՄՊա \(=\) \(1000000\) Պա
\(1\) հՊա \(=\) \(100\) Պա, \(1\) կՊա \(=\) \(1000\) Պա, \(1\) ՄՊա \(=\) \(1000000\) Պա