
















ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա:
Ֆիզիկան որպես գիտություն ստեղծվել է վաղ ժամանակներում: Բնության երևույթները դիտարկել են դեռևս Հին Չինաստանում, Հին Հունաստանում, Հնդկաստանում: Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբանները, աստղագետները, ծովագնացները, բժիշկները: Մ.թ. ա. \(IV\) դարում Արիստոտելը ներմուծեց «Ֆիզիկա» հասկացությունը (հունարեն ֆյուզիս` բնություն բառից):

Ռուսերենում «ֆիզիկա» բառը ներմուծվեց \(XVIII\) դարում՝ շնորհիվ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի, ով ռուսական գիտության հիմնադիրն է: Նա փիլիսոփա էր, բանաստեղծ, ժամանակակից ռուսաց լեզվի հիմնադիր, լուսավորության հայտնի գործիչ, որը կատարեց ֆիզիկայի դասագրքի առաջին թարգմանությունը գերմաներենից: Հենց այդ ժամանակներից էլ Ռուսաստանում սկսեցին լրջորեն զբաղվել այդ գիտությամբ:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:
Չափել ֆիզիկական մեծությունը, նշանակում է այն համեմատել համասեռ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:
![]() | ![]() |
![]() | ![]() |
ֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության երևույթները:
Սակայն, հայտնաբերելով բնության երևույթները նկարագրող առավել ընդհանուր օրենքներ՝ մարդը դրանք օգտագործում է իր գործունեության ընթացքում: Մենք կենցաղում լայնորեն կիրառում ենք էլեկտրական սարքավորումներ՝ էլեկտրական սալիկներ, թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, սառնարաններ: Այդ սարքերի ստեղծումը հնարավոր դարձավ էլեկտրական երևույթների և տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրության շնորհիվ: Այսօր դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի և հեռուստատեսության, համակարգիչների և բջջային հեռախոսների, որոնց հայտնագործումը ևս տեղի է ունեցել ֆիզիկայի շնորհիվ:
Մենք մշտապես առնչվում ենք շրջապատող աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Ֆիզիկայում դրանք անվանում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական գիտելիքների հիմքը դիտումներն ու փորձերն են:
Ֆիզիկայի խնդիրն է՝ հայտնաբերել զանազան օրինաչափություններ, որոնք հնարավորություն են տալիս բացատրել և ընդհանրացնել տարբեր ֆիզիկական երևույթներ:
Ֆիզիկական երևույթների յուրաքանչյուր տեսակ ուսումնասիրում է ֆիզիկայի առանձին բաժին (մեխանիկա, էլեկտրադինամիկա, օպտիկա, ջերմադինամիկա և այլն): Այդ բաժինները սերտորեն կապված են և կազմում են «ֆիզիկա» գիտության հիմնաքարը, որը նկարագրում և բացատրում է բնության բազմազան երևույթների պատճառները՝ սկսած գալակտիկաների առաջացումից և վերջացրած այն ամենով, ինչը որ մենք տեսնում ենք մեր շրջապատում:
Ֆիզիկական երևույթների շարքին են դասվում՝
![]() | ![]() | ![]() |
ավտոմեքենայի շարժումը | ինքնաթիռի թռիչքը | մոլորակների շարժումը |
![]() | ![]() | ![]() |
Երկրի պտույտը | ժամացույցի աշխատանքը | գնդիկի գլորվելը |
2. Էլեկտրական երևույթներ
![]() | ![]() | ![]() |
կայծակ | էլեկտրական շղթան փակելիս լամպը միանում է | օդի իոնացում |
![]() | ![]() | ![]() |
էլեկտրաչափիչ սարքեր | արդուկի տաքացում | գնդաձև կայծակ |
3. Մագնիսական երևույթներ
![]() | ![]() | ![]() |
մագնիսների ազդեցությունը | Երկրագնդի ազդեցությունը կողմնացույցի սլաքի վրա | մագնիսական բարձիկի վրայով շարժվող գնացքը |
4. Լուսային (օպտիկական) երևույթներ
![]() | ![]() | ![]() |
կայծակի լույսը | հյուսիսափայլ | էլեկտրական լամպի լույսը |
![]() | ![]() | ![]() |
լուսային սյուն | ծիածան | օճառի պղպջակի թաղանթի ծիածանային գունավորումը |
5. Ջերմային երևույթներ
![]() | ![]() | ![]() |
Արեգակը՝ Երկիր մոլորակի ջերմության աղբյուրն է | հրաբխի ժայթքելը | ձյան հալչելը |
![]() | ![]() | ![]() |
ներքին այրման շարժիչի աշխատանքը | ջրի եռալը | ջեռուցման մարտկոցները |
6. Ձայնային երևույթներ
![]() | ![]() | ![]() |
խմբերգի կատարում | ծովի մակընթացային ալիքների ձայն | ջութակի լարերի տատանում |
![]() | ![]() | ![]() |
թռչունների երգ | զանգերի ղողանջ | օդի տատանումը փողային գործիքներում |
Աղբյուրները
Պյորիշկին Ա. Վ.. Ֆիզիկա 7-րդ դաս.-14-րդ հրատ., Մ. Դրոֆա, 2010