Նյութի խտություն
Մարմինները պատրաստվում են տարբեր նյութերից: Նկարում պատկերված են՝ 1) նույն ծավալն ունեցող մարմիններ, որոնք ունեն տարբեր զանգվածներ և 2) տարբեր ծավալ ունեցող մարմիններ, որոնց զանգվածները հավասար են:
0-04.png0-05.png
 
Այս դեպքերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ միևնույն նյութից պատրաստված մարմիններից ավելի մեծ զանգված ունի այն մարմինը, որի ծավալը մեծ է:
Այս ամենը կարելի բացատրել, ծանոթանալով նյութի կարևոր բնութագրերից մեկի՝ խտության հետ:
Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն:
Այսինքն,   խտություն=զանգվածծավալ
 
Կիրառենք ընդունված նշանակումները. \(m\)`զանգված, \(V\)` ծավալ, \(ρ\)` խտություն,
 
կստանանք.  ρ=mV
 
Ուշադրություն
Այստեղից երևում է, որ նյութի խտությունը թվապես հավասար է միավոր ծավալով նյութի զանգվածին:
Խտության միավոր  
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը \(1\) կգ-ն է, իսկ ծավալինը` \(1\) մ3-ը, ուստի նյութի խտության միավորը կլինի \(1\) կգմ3:
 
Գործնականում խտությունը հաճախ արտահայտում են նաև \(1\) գսմ3-ով: Հաշվի առնելով, որ \(1\) գ \(=\) \(0,001\) կգ, \(1\)սմ3 \(=\) \(0,000001\)մ3, կստանանք, որ \(1\)կգմ3 \(=\) \(0,001\)գսմ3:
 
Բնության մեջ գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութերի խտությունները որոշված են, և կազմված են համապատասխան աղյուսակներ:
 
Օրինակ
Աղյուսակում նշված է, որ պղնձի խտությունը \(8 900\) կգմ3 է, կամ \(8,9\) գսմ3 է: Դա նշանակում է, որ \(1\) մ3 պղնձի զանգվածը \(8900\) կգ է, կամ \(1\) սմ3 պղնձի զանգվածը \(8,9\) գ է:
 
Կամ ջրի խտությունը \(1000\) կգմ3 նշանակում է, որ \(1\) մ3 ջրի զանգվածը \(1000\) \(կգ\) է:
Ուշադրություն
Նյութի խտությունը կախված է ջերմաստիճանից, քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նյութը կազմող մասնիկների միջև եղած հեռավորությունը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը մեծանում է, նյութի խտությունը փոքրանում է:
Դա է պատճառը, որ խտությունների աղյուսակների վերնագրում նշվում է, թե որ ջերմաստիճանի դեպքում են կատարվել հաշվարկները: