Մարմնի զանգված
 
Ուշադրություն
Մարմինների փոխազդեցության հետևանքով նրանց ձեռք բերած արագությունները կարող են տարբեր լինել: Դիտարկենք, թե ինչի՞ց է կախված սայլակների ձեռք բերած արագությունը:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա:
 
0-23.png
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ:
 
0-24.png
Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները:
 
Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
Օրինակ
Կրակոցի ժամանակ հրանոթն ավելի փոքր արագություն է ձեռք բերում, քան արկը, հետևաբար հրանոթը արկից իներտ է:
Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Օրինակ, շարժումը սկսող մարզիկի, ավտոմեքենայի, ինքնաթիռի արագությունն աստիճանաբար է աճում: 
 
Ակնթարթորեն չի կարող կանգնել նաև շարժվող մարմինը: Օրինակ, արգելակող ավտոմեքենան մինչև կանգ առնելը որոշ ճանապարհ է անցնում, և դա պետք է հաշվի առնել վթարներից խուսափելու համար:

Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը: 
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:
 
Ուշադրություն
Տարբեր մարմիններ ունեն տարբեր իներտություններ:
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:
Դիցուք վերը նշված փորձի սայլակներից առաջինը ձեռք է բերել v1 արագություն, իսկ երկրորդը` v2: Նշանակենք սայլակների զանգվածները m1 և m2:
 
Քանի անգամ v2 -ը փոքր է v1-ից, այնքան անգամ երկրորդ սայլակն իներտ է առաջինից և, հետևաբար, այնքան անգամ ավելի մեծ զանգված ունի, քան առաջինը`
 
m2=v1v2m1 կամ m1v1=m2v2
 
Զանգվածի չափման միավոր
ՄՀ-ում զանգվածի չափման միավորը \(1\) կիլոգրամն է:
Գործնականում օգտագործվում են նաև զանգվածի այլ միավորներ՝
\(1\ տ = 1000\ \)կգ, \(1\ գ = 0,001\) կգ, \(1\) մգ \(= 0,000001\) կգ։

Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատներով՝ \(1\) կարատ \(= 0,2\) գ:
 
Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։
 
Կշռելու համար օգտագործում են կշեռքներ:
 
Ուշադրություն
Զանգվածն ունի կարևոր հատկություններ: Փորձերը ցույց են տալիս, որ

1) մի քանի մարմնի գումարային զանգվածը հավասար է նրանց զանգվածների գումարին

2) մարմնի զանգվածը հավասար է նրա առանձին մասերի զանգվածների գումարին: