Լծակ: Ուժի բազուկ: Լծակի կանոնը
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։
Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:
Լծակի հավասարակշռության պայմանը սահմանելու համար դիմենք փորձի օգնությանը (տե՛ս նկարը):
Ամրակալին ամրացնենք լծակ և նրա հենման կետի աջ ու ձախ կողմերում կախենք տարբեր բեռներ այնպես, որ լծակը գտնվի հավասարակշռության մեջ։ Լծակի վրա ազդող և ուժերը) հավասար կլինեն այդ բեռների կշիռներին։ Փորձը ցույց է տալիս, որ ուժը հավասարակշռում է \(2\) անգամ մեծ, այսինքն` \(=\)\(2\) ուժին, եթե \(OA\) հեռավորությունը երկու անգամ գերազանցում է \(OB\) հեռավորությանը։
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
Ուժի բազուկը գտնելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին: Այդ ուղղահայացի երկարությունն էլ կլինի տվյալ ուժի բազուկը:
Նկարում ուժի բազուկը \(OA\) -ն է, ուժինը՝ \(OB\)-ն: Ստացվեց, որ լծակը գտնվում է հավասարակշռության մեջ, երբ ուժի բազուկը \(2\) անգամ մեծ է իրենից \(2\) անգամ մեծ ուժի բազկից: Այսպիսի փորձերի հիման վրա էլ դեռևս մ.թ.ա. \(III\) դարում հույն գիտնական Արքիմեդը ձևակերպել է լծակի հավասարակշռության պայմանը (լծակի կանոն).
Լծակը գտնվում է հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:
որտեղ -ը և -ը լծակի վրա ազդող ուժերն են, -ը և -ը՝ այդ ուժերի բազուկները:
Լծակի կանոնն իմանալով՝ կարելի է բացատրել, թե պարզ մեխանիզմի միջոցով ինչպես կարելի է ուժի մեջ շահում ստանալ: Այսպես, եթե լծակի երկար բազկին փոքր ուժ կիրառենք, ապա կարող ենք հավասարակշռել նրա կարճ բազկին կիրառված անհամեմատ ավելի մեծ ուժին:
Լծակի կանոնի այլ ձևակերպում: Ուժի մոմենտ: Մոմենտների կանոնը
Օգտվելով համեմատության հատկությունից՝ լծակի կանոնը գրենք հետևյալ տեսքով.
Այս հավասարության ձախ մասում գրված է ուժի և նրա բազկի արտադրյալը, իսկ աջ մասում՝ ուժի և նրա բազկի արտադրյալը:
Հեշտ է նկատել, որ եթե ամրակալին ամրացված լծակից կախված աջակողմյան բեռը հանենք, ապա ձախակողմյան բեռը կիջնի ներքև, իսկ լծակը կպտտվի ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ: Սա նշանակում է, որ լծակի վրա ազդող ուժերը նրա վրա պտտական ազդեցություն են գործում: Ընդ որում՝ ուժը լծակը պտտում է ժամացույցի սլաքի շարժման հակառակ ուղղությամբ, իսկ ուժը՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ:
Մարմինը պտտող ուժի մոդուլի և ուժի բազկի արտադրյալն անվանում են ուժի մոմենտ. ,
որտեղ \(M\ \)-ը ուժի մոմենտն է, \(F \)-ը՝ ուժի մոդուլը, \(l\) -ը՝ այդ ուժի բազուկը:
Հաշվի առնելով ուժի մոմենտի սահմանումը, լծակի կանոնը կարելի է գրել հետևյալ տեսքով.
\(=\), որտեղ -ը և -ը լծակի վրա ազդող ուժերի մոմենտներն են:
Հետևաբար, լծակի կանոնը կարելի է ձևակերպել նաև այսպես.
Լծակը երկու ուժերի ազդեցությամբ գտնվում է հավասարակշռության մեջ, եթե ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտող ուժի մոմենտը հավասար է հակառակ ուղղությամբ պտտող ուժի մոմենտին:
Այս կանոնն անվանում են մոմենտների կանոն:
Միավորների ՄՀ-ում ուժի մոմենտի միավորը \(1\) նյուտոն-մետրն է ( \(1\)Ն \(·\)մ ):
\(1\) Ն \(·\) մ-ը \(1\) մ բազուկ ունեցող \(1\) Ն ուժի առաջացրած մոմենտն է:
Աղբյուրները
Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն. Ա., Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի; Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդ դասարանի համար - Եր.։ Անտարես, 2013.- 192 էջ։