Ծավալի գաղափարը
Մարմնի ծավալի հասկացությունը ներմուծվում է հարթ պատկերի մակերեսի հասկացության համանմանությամբ: Դիտարկվող մարմնի ծավալը կարելի է պատկերացնել, որպես տարածության այն մասը, որը զբաղեցնում է մարմինը:
 
Կընդունենք, որ մեր դիտարկվող տարածական մարմիններն ունեն ծավալ, որը կարելի է չափել ծավալներ չափելու համար ընտրված միավորների միջոցով:
 
Որպես ծավալներ չափելու միավոր ընդունվում է այն խորանարդը, որի կողը հավասար է հատվածների չափման միավորին: \(1\) սմ կողով խորանարդն անվանում են խորանարդ սանտիմետր և նշանակում՝ սմ³:
 
Նույն կերպ որոշվում են ծավալի չափման մյուս միավորները՝ խորանարդ մետրը՝մ³, խորանարդ միլիմետրը՝ մմ³ և այլն:
 
Անհրաժեշտության դեպքում, ծավալի չափման մեծ միավորը բաժանվում է փոքր միավորների:
Օրինակ
1սմ3=10մմ10մմ10մմ=1000մմ31դմ3=10սմ10սմ10սմ=1000սմ31մ3=10դմ10դմ10դմ=1000դմ31մ3=100սմ100սմ100սմ=1000000սմ3
Ծավալի հիմնական հատկությունները
1) Հավասար մարմինների ծավալները հավասար են:
 
2) Եթե մարմինը կազմված է մի քանի մարմիններից, ապա նրա ծավալը հավասար է այդ մարմինների ծավալների գումարին:
са.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ», 2013