Կոորդինատների ուղղանկյուն համակարգ
Մեզ արդեն հայտնի է կոորդինատների ուղղանկյուն համակարգի հասկացությունը: Կոորդինատային ուղղանկյուն համակարգ ներմուծելու համար պետք է կատարել հետևյալը.
1. Տանել երկու փոխուղղահայաց ուղիղներ, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները (սլաքի միջոցով):
Հորիզոնական ուղիղը կոչվում է աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը՝ օրդինատների:
2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են \(O\) տառով:
3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված (մասշտաբ):
Հարթության յուրաքանչյուր կետ ունի երկու կոորդինատ՝ \(x\) և \(y\) (աբսցիսը և օրդինատը): կետի աբսցիսը և օրդինատը գտնելու համար այդ կետից իջեցնում ենք ուղղահայացներ՝ համապատասխանաբար աբսցիսների և օրդինատների առանցքների վրա:
Վերևի նկարի վրա ցուցադրված է կետը: \(A\) կետի աբսցիսը հավասար է \(2\)-ի, իսկ օրդինատը՝ \(4\)-ի:
Կոորդինատային յուրաքանչյուր առանցք հարթությունը տրոհում է երկու կիսահարթությունների, իսկ երկուսը միասին հարթությունը տրոհում են \(4\) քառորդի:
Կոորդինատային համակարգ կառուցելիս կարևոր է հիշել երկու հանգամանք:
1) Երկու կոորդինատային առանցքների վրա պետք է ընտրել նույն մասշտաբի միավորը:
2) Աբսցիսների առանցքի վրայով դեպի աջ շարժվելիս մեծանում է աբսցիսը, իսկ օրդինատների առանցքի վրայով դեպի վերև շարժվելիս՝ օրդինատը:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի.Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, Զանգակ, 2013