Գնդային մակերևույթի մակերեսը
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր \(AB\) տրամագծի շուրջ:
Գնդի մակերևույթը (գնդային մակերևույթը) կոչվում է գնդոլորտ (սֆերա):
Գնդոլորտը ստացվում է կիսաշրջանագծի կամ շրջանագծի պտույտի միջոցով:
Գնդոլորտին են պատկանում գնդի բոլոր այն կետերը, որոնց հեռավորությունը գնդի \(O\) կենտրոնից հավասար է \(R\) շառավղին:
\(OA\)-ն, \(OB\)-ն և \(OC\)-ն, կամ ցանկացած այլ հատված, որը միացնում է գնդոլորտի կետը գնդի կենտրոնի հետ կոչվում է գնդի շառավիղ:
Գնդի երկու կետեր միացնող հատվածը, որն անցնում է գնդի կենտրոնով, կոչվում է գնդի տրամագիծ: Վերևի նկարում դա \(AB\) հատվածն է:
Կենտրոնով անցնող գնդի հատույթը կոչվում է մեծ շրջան, իսկ գնդոլորտի հատույթը՝ մեծ շրջանագիծ:
Ի տարբերություն գլանային և կոնային մակերևույթների, գնդային մակերևույթը հնարավոր չէ փռել այնպես, որ ստացվի հարթ պատկեր: Այս հարցին դեռ կանդրադառնանք ավագ դպրոցում:
Այստեղ միայն նշենք, որ \(R\) շառավղով գնդային մակերևույթի մակերեսը հաշվում են հետևյալ բանաձևով՝
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ», 2013