Շրջանագծի երկարությունը
Յուրաքանչյուր շրջանագծի երկարության և նրա տրամագծի հարաբերությունը միևնույն թիվն է բոլոր շրջանագծերի համար:
Այդ թիվն ընդունված է նշանակել հունարեն («պի») տառով: Այդ թվում ստորակետից հետո կան անվերջ թվով թվանշաններ, որոնց հերթականությունը չի կրկնվում:
Հիշենք, որ այդպիսի թվերը կոչվում են իռացիոնալ թվեր:
Մեր ժամանակներում, հաշվողական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, հաջողվում է հաշվել բազմաթիվ թվանշաններ՝ ստորակետից հետո: Կախված պահանջվող ճշտությունից, թիվը կլորացնում են մինչև ամբողջը՝
Ամենահաճախը օգտագործվում է թվի կլորացված արժեքը հարյուրավորների ճշտությամբ՝ :
Հետաքրքիր է, որ մարտի (\(3\)-րդ ամիսը) \(14\)-ին աշխարհում ոչ պաշտոնապես նշվում է թվի օրը և անցկացվում են մաթեմատիկական մրցույթներ ու այլ հետաքրքիր իրադարձություններ:
Շրջանագծի երկարությունը ընդունված է նշանակել \(C\) տառով: Հիշենք, որ շրջանագծի տրամագիծը (շառավղի կրկնապատիկը) նշանակում են՝ \(D = 2R\)
Հետևաբար, շրջանագծի երկարությունը հաշվում են կամ բանաձևերով:
Քանի որ ամբողջ շրջանագծի երկարությունը հավասար է , ապա \(1°\) աստիճանի աղեղի երկարությունը կլինի՝
Հետևաբար, աստիճանային չափով աղեղի երկարությունը կլինի՝
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Հ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 9-րդ դասարան, Երևան, «Զանգակ» 2013