Եռանկյան միջին գիծը
Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է այդ եռանկյան միջին գիծ:
Միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է նրա կեսին:
Համոզվելու համար, որ պնդումը տեղի ունի, պետք է հիշել Թալեսի թեորեմը:
Ցանկացած եռանկյուն ունի երեք միջին գիծ:
Միջին գծերն են՝ \(DE\) -ն, \(EF\) -ը և \(DF\) -ը:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: