Սեղանի բարձրություն
\(a\) և \(b\) ուղիղները կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում: Զուգահեռ ուղիղները նշանակում են այսպես՝ \(a || b\):
Զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն կոչվում է նրանց ընդհանուր ուղղահայացի երկարությունը: Այս նկարում դա \(AB\) հատվածն է:
Հեռավորությունը զուգահեռ ուղիղների միջև միշտ նույնն է: Ուղղահայացը կարելի է տանել ցանկացած կետից՝ որտեղից հարմար է:
Ոչ զուգահեռ ուղիղների միջև հեռավորությունը չի սահմանվում:
Երկրաչափական պատկերներում ուղղահայացը սովորաբար տարվում է պատկերի գագաթից:
Ինչպես գիտենք, սեղանի երկու կողմերը զուգահեռ են: Հետևաբար, նրանց միջև կարելի է սահմանել հեռավորություն:
Հեռավորությունը \(BC\) և \(AD\) կողմերի միջև հավասար է \(BK\) հատվածի երկարությանը, որը կոչվում է սեղանի բարձրություն:
Հեռավորությունը \(AB\) և \(CD\) կողմերի միջև չի սահմանվում, քանի որ այդ կողմերը զուգահեռ չեն:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: