Բեկյալ
Կետերից և դրանք միացնող հատվածներից բաղկացած պատկերը կոչվում է բեկյալ:
Կետերը կոչվում են բեկյալի հանգույցներ, իսկ հատվածները՝ օղեր:
Բեկյալների տեսակներ
Բեկյալը կոչվում է փակ, եթե նրա առաջին և վերջին հանգույցները համընկնում են:
Բեկյալը կոչվում է բաց, եթե նրա առաջին և վերջին հանգույցները չեն համընկնում:
Բեկյալը կոչվում է պարզ, եթե այն չունի ինքնահատումներ: Վերևի երկու բեկյալներն էլ պարզ են:
Հետևյալ բեկյալը պարզ չէ:
Բազմանկյուն
Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:
Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:
Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:
\(A\), \(B\), \(C\), \(D\), \(E\)՝ գագաթներ,
\(AB\), \(BC\), \(CD\), \(DE\), \(AE\)՝ կողմեր,
\(AC\), \(AD\), \(BE\), \(BD\), \(CE\)՝ անկյունագծեր:
Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ:
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: