Ուղղահայաց ուղիղներ
Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մեկը մյուսի շարունակությունն է, կոչվում են կից անկյուններ:
Lenku_veidi_1taisne.png
Քանի որAOB=180°՝ որպես փռված անկյուն, իսկ \(OC\) ճառագայթը այն բաժանում է երկու մասի, ապա1+2=180°
Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի:
Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են:
Lenku_veidi_2taisnes.png
 
Եթե երկու ուղիղներ հատվում են, ապա առաջանում է հակադիր անկյունների երկու զույգ՝1,3 և2,4
 
1+2=180° և 1+4=180°, կից անկյունների հատկության հիման վրա, հետևաբար՝2=4
 
Նույն ձևով ստանում ենք, որ՝1=3
Հակադիր անկյունները հավասար են:
Եթե կից անկյուններից մեկը ուղիղ է (հավասար է 90°-ի), ապա ուղիղ է նաև մյուսը:
Եթե հակադիր անկյուններից մեկը ուղիղ է, ապա ուղիղ են նաև մյուսները:
Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:
\(a\) և \(b\) ուղիղների ուղղահայացությունը նշանակում են այսպես՝ ab
 
Lenku_veidi_taisne_perp.png
Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:
Lenku_veidi_2taisnes_perp.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցեվ, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի.Յուդինա: Երկրաչափություն 7-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2011: