Զուգահեռանիստի սահմանումն ու հատկությունները
VIEPD.png   oblique_rhombic_prism.gif
Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր \(6\) նիստերը զուգահեռագծեր են:
 
Psk_slips1.png
 
Զուգահեռանիստն ունի \(6\) նիստ, \(8\) գագաթ և \(12\) կող:
Զուգահեռանիստի ընդհանուր կող ունեցող նիստերը կոչվում են կից, իսկ ընդհանուր կողեր չունեցող նիստերը՝ հանդիպակաց:
 
Զուգահեռանիստի հիմքեր անվանում են նիա որևէ երկու հանդիպակաց նիստերը, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր
 
Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են զուգահեռանիստի կողմնային կողեր
 
Նույն նիստում չգտնվող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռագծի անկյունագիծ
Psk_taisns.png
 
Գոյություն ունեն զուգահեռանիստերի երկու տեսակ՝
- ուղիղ,
- թեք:
 
Ուղիղ զուգահեռանիստերի կողմնային նիստերը ուղղանկյուններ են:
 
Թեք զուգահեռանիստի կողմնային նիստերը զուգահեռագծեր են:
Ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերը ևս ուղղանկյուններ են, կոչվում է ուղղանկյունանիստ:
Psk_taisns_dimensijas.png
 
Զուգահեռանիստի հատկությունները:

- Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
 
- Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են: 
 
- Ուղիղ զուգահեռանիստերի կողմնային նիստերը ուղղանկյուններ են: 
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009: