Քառանիստ
Քառանիստ կոչվում է այն բազմանիստը, որի նիստերը չորս եռանկյուններ են:
Քառանիստն ունի \(4\) նիստ, \(4\) գագաթ, \(6\) կող:
Եռանկյուններից մեկը կոչվում է քառանիստի հիմք, մնացած երեքը՝ կողմնային նիստեր:
Գոյություն ունեն քառանիստի տարբեր տեսակներ: Ամենահաճախը հանդիպում են դրանցից հետևյալ երեքը (տես ներքևի նկարները):
- հավասարանիստ՝ քառանիստ, որի բոլոր չորս նիստերը հավասար եռանկյուններ են,
- կանոնավոր եռանկյուն բուրգ՝ հիմքում հասարակողմ եռանկյուն է, իսկ կողմնային նիստերը հավասար հավասարասրուն եռանկյուններ են,
- կանոնավոր քառանիստ՝ բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:
Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի երկարությունները և նիստերի մակերեսները հավասար են:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009