Երկու հարթությունների փոխդասավորությունը
Դիտարկենք տարածության մեջ երկու հարթությունների փոխդասավորության դեպքերը:
 
Գիտենք, որ եթե երկու հարթություններն ունեն ընդհանուր կետ, ապա նրանք հատվում են ընդհանուր ուղղով: Այսեղից հետևում է, որ կան տարածության մեջ երկու հարթությունների փոխդասավորության երկու դեպք՝
 
- հարթություններն ունեն ընդհանուր ուղիղ,
- հարթություններն ընդհանուր կետ չունեն:
 
Առաջին դեպք՝ հարթություններն ունեն ընդհանուր ուղիղ:
 
2hart1.png
 
Երկրորդ դեպք՝ ուղիղներն ընդհանուր կետ չունեն:
 
zug.png
Այն երկու հարթությունները, որոնք ընդհանուր կետ չունեն, կոչվում են զուգահեռ հարթություններ:
Նկատենք, որ.
Եթե երկու հարթություններ զուգահեռ են, ապա հարթություններից մեկի մեջ ընկած ցանկացած ուղիղ զուգահեռ է մյուս հարթությանը: 
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009