Ուղղի և հարթության կազմած անկյունը
Մենք արդեն գիտենք ուղղի և հարթության ուղղահայացությունը:
Եթե ուղիղը և հարթությունը փոխուղղահայաց են, ապա նրանց կազմած անկյունը \(90\)° է:
Իսկ ինչպե՞ս սահմանել ուղղի և հարթության կազմած անկյունն ընդհանուր դեպքում, մասնավորապես, երբ ուղիղն ու հարթությունն ուղղահայաց չեն:
Դրա համար հիշենք թեքի և նրա պրոյեկցիայի գաղափարները:
Հարթությունից դուրս վերցված կետից հարթությանը տարված թեք կոչվում է այդ կետը հարթության որևէ կետի հետ միացնող ցանկացած հատված, որն ուղղահայաց չէ հարթությանը:
 
Հարթությունից դուրս գտնվող կետից տարված թեքի և ուղղահայացի հիմքերը միացնող հատվածը կոչվում է թեքի պրոյեկցիա:
Paralelograms šablons - Copy - Copy.jpg
 
\(AB\)-ն α հարթությանը տարված թեք է:
\(CB\)-ն \(AB\) թեքի պրոյեկցիան է α հարթության վրա:
Եթե ուղիղն ուղղահայաց չէ տրված հարթությանը, ապա նրա պրոյեկցիան այդ հարթության մեջ գտնվող ուղիղ գիծ է:
Այժմ, օգտվելով պրոյեկցիայի գաղափարից, սահմանենք ուղղի և հարթության կազմած անկյունը:
Ուղղի և նրան հատող ու ոչ ուղղահայաց հարթության կազմած անկյուն կոչվում է այդ ուղղի և հարթության վրա նրա պրոյեկցիայի կազմած անկյունը:   
Paralelograms šablons - Copy - Copy - Copy.jpg
 
\(CBA\)-ն \(AB\) ուղղի և α հարթության կազմած անկյունն է:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009