Ուղղահայաց և թեք
Հարթությունից դուրս վերցված կետից հարթությանը տարված թեք կոչվում է այդ կետը հարթության որևէ կետի հետ միացնող ցանկացած հատված, որը ուղղահայաց չէ հարթությանը:
Այդ հատվածի այն ծայրակետը, որն ընկած է տրված հարթության մեջ, կոչվում է թեքի հիմք:
Paralelograms šablons.jpg
 
\(AB\)-ն թեք է: 
 
\(B\)-ն թեքի հիմքն է:
 
Հարթությունից դուրս վերցված կետից հարթությանը տարված ուղղահայացկոչվում է այդ կետը հարթության կետի հետ միացնող այն հատվածը, որը ուղղահայաց է հարթությանը:
Այդ հատվածի այն ծայրակետը, որն ընկած է տրված հարթության մեջ, կոչվում է ուղղահայացի հիմք:
Paralelograms šablons - Copy.jpg
 
\(AC\)-ն ուղղահայաց է: 
 
\(C\)-ն ուղղահայացի հիմքն է:  
 
Հարթությունից դուրս գտնվող կետից տարված թեքի և ուղղահայացի հիմքերը միացնող հատվածը կոչվում է թեքի պրոյեկցիա:
Paralelograms šablons - Copy - Copy.jpg
 
\(CB\)-ն \(AB\) թեքի պրոյեկցիան է α հարթության վրա:
 
\(ABC\) եռանկյունը  ուղղանկյուն է:
Թեքի և հարթության կազմած անկյուն կոչվում է թեքի և նրա պրոյեկցիայի կազմած անկյունը:
Paralelograms šablons - Copy - Copy - Copy.jpg
 
\(CBA\)-ն \(AB\) թեքի և α հարթության կազմած անկյունն է:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009