Գաղափար բազմանիստի մասին
Մեզ շրջապատող առարկաները զբաղեցնում են տարածության մի մասը, և առանձնանում են իրենց մաերևույթներուվ:
Բազմաթիվ առարկաներ (շենքեր, սարքավորումներ, կենցաղային և այլ իրեր) սահմանափակված են հարթության մաս հանդիսացող պատկերներով:
Բազմանկյուններից կազմված մակերևույթով սահմանափակված տարածաչափական մարմինը կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:
Բազմանիստի կետերը լինում են երկու տեսակի՝ սահմանային և ներքին:
Բազմանիստի սահմանային կետերը նրա մակերևույթի կետերն են:
Ներքին կետերը չեն պատկանում բազմանիստի մակերևույթին (ընկած են մակերևույթի ներսում):
Բազմանիստերը լինում են ուռուցիկ և ոչ ուռուցիկ:
Ուռուցիկ բազմանիստն ունի հետևյալ հատկությունը՝ եթե տարածության երկու կետեր ընկած են բազմանիստում, ապա այդ կետերը միացնող հատվածն ամբողջությամբ ընկած է բազմանիստում:
Այդպիսին են, օրինակ հետևյալ բազմանիստերը:
Դժվար չէ համոզվել, որ հետևյալ բազմանիստերն ուռուցիկ չեն:
Աղբյուրները
Ս. Հակոբյան, Երկրաչափություն 10-րդ դասարան, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, 2009