Չորս ճանապարհորդ` Կարենը, Լևոնը, Հայկը և Արամը, պետք է անցնեն գետի մի ափից մյուսը՝ փոքր նավակով: Նավակը կարող է տանել ընդամենը \(100\) կգ քաշ:

Կարենը կշռում է \(90\) կգ, Լևոնը` \(80\) կգ, Հայկը` \(55\) կգ և Արամը` \(45\) կգ: Բացի այդ նրանք ունեն \(10\) կգ բեռ:

Ինչպե՞ս բոլոր \(4\)-ը կարող են անցնել գետը` տանելով իրենց հետ բեռը:
 
07.06.png
 
Քայլերը դասավորիր ըստ հերթականության, թվերը միմյանցից անջատիր ստորակետով:
 
1. Լևոնը մնում է մյուս ափին, իսկ Հայկը` վերադառնում:
2. Հայկը մնում է գետի մյուս ափին, իսկ Արամը` վերադառնում:
3. Նորից Հայկը և Արամն անցնում են գետը: Հայկը կրկին մնում է մյուս ափին, իսկ Արամը` վերադառնում:
4. Արամը իջնում է նավակից և Կարենն է նստում նավակն ու անցնում գետը:
5. Հայկն ու Արամը վերջին անգամ անցնում են գետը:
6. Կարենը մնում է մյուս ափին, իսկ Հայկը` վերադառնում:
7. Արամը կրկին իջնում է նավակից ու մնում, և այս անգամ Լևոնն է նստում նավակը, վերցնում իր հետ \(10\) կգ բեռը և անցնում գետը:
8. Նավակը նստում և գետն անցնում են Հայկը և Արամը:
 
Պատասխան՝