Երկրի ձգողությունը, ծանրության ուժ
Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ : Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
\(XVII\) դարում անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնն ապացուցել է, որ ոչ միայն տիեզերական, այլ բոլոր մարմիններն են փոխադարձաբար ձգում իրար: Այդ երևույթն անվանվել է տիեզերական ձգողություն:
Քանի որ մենք ապրում ենք Երկրի վրա, ուստի մեզ համար առանձնակի կարևորություն ունի Երկրի ձգողության ուժը:
Առօրյա կյանքում մենք հաճախ օգտագործում ենք «վերև», «ներքև» հասկացությունները, որոնք մարդու մեջ ձևավորվել են` պայմանավորված ծանրության ուժի ուղղությամբ: Ուղղաձիգ դեպի ներքև ուղղությունը համընկնում է ծանրության ուժի ուղղության հետ:
Ուժի միավոր է ընդունվել \(102\) գ զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Այդ միավորը կոչվում է նյուտոն (Ն):
Ուժի միավոր է նաև կՆ-ը:
\(1\) կՆ \(=\) \(1000\) կՆ:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դ. դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դ. դասագիրք/Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ. Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հր.