Օրգանիզմը որպես ամբողջական համակարգ
Կենդանի բնությունն ունի կազմավորման իր մակարդակները.
\(1\). Կյանքին բնորոշ հատկանիշները դրսևորվում են մոլեկուլների մակարդակում: Որոշ մոլեկուլներ սկսում են տարբերվել անկենդան շրջապատից: Դրանք սկսում են գրգռվել, բազմանալ, աճել:
\(2\). Հաջորդը կյանքի դրսևորման բջջային մակարդակն է: Կենդանի նյութին բնորոշ հատկություններ ցուցաբերող մոլեկուլներից հավաքվում է բջիջը:
Բջիջը կյանքի գոյության առաջնային ամբողջական և լիիրավ դրսևորումն է:
\(3\). Բջիջները միավորվում են ընդհանուր հյուսվածքների մեջ:
\(4\). Հյուսվածքներից ձևավորվում են օրգաններ:
\(5\). Օրգանները խմբավորվում են օրգան համակարգերում:
\(6\). Օրգան համակարգերը կազմավորում են օրգանիզմ:
Օրգանիզմը կյանքի գոյության ինքնուրույն և ինքնատիպ դրսևորում է:
Որևէ օրգանի կամ օրգան համակարգի փոփոխությունը ազդեցություն է ունենում մյուս օրգան համակարգերի և օրգանիզմի վրա ամբողջությամբ:
Այդպիսի փոփոխությունները լինում են բացասական և դրական:
Բացասական փոփոխությունների դեպքում վնասվում են բույսի օրգանները` արմատը, ցողունը, տերևները:
Արմատի վնասումը հանգեցնում է բույսի չորացման:
Տերևների և ցողունի վնասման արդյունքում բույսը թոշնում է:
Դրական ազդեցության օրինակ է հողի պարարտացումը: Բույսը հողից կլանում է սննդանյութեր, որոնք արմատի միջոցով կլանվում են:
Այնուհետև այդ նյութերը խթանում են բույսի օրգանների աճն ու զարգացումը:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 109-110
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն, էջ 110-111
http://images.slideplayer.com/31/9773088/slides/slide_2.jpg
http://россельхоз.рф/images/truby-dlja-oroshenija.jpg
https://4.bp.blogspot.com/-HOQGdv5m_JU/VG3oLJnLw0I/AAAAAAABWzo/Qy_psKJ63S0/s690/Dessert%2BDry%2BNature%2BTree%2BUHD.jpg
https://hciphils.files.wordpress.com/2016/07/cells-organ-system.jpg?w=575&h=285