Հյուսվածք: Բուսական հյուսվածքները, նրանց տիպերը
Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն իրարից տարբերվում են կառուցվածքով և նշանակությամբ: Դրա արդյունքում միանման բջիջները խումբ են կազմում և միասին իրականացնում գործառույթ:
Գործառույթը նույնական բջիջների խմբավորված և միասնական աշխատանքն է:
Այդպիսի գործառույթներ են օրգանիզմի պաշտպանությունը, սնուցումը, նյութերի տեղաշարժը և այլն: Բջիջների նման տարբերակումը կոչվում է մասնագիտացում: Մասնագիտացված բջիջները առաջացնում են հյուսվածք:
Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ծագումը, կառուցվածքը և կատարում են նույն գործառույթը:
18-w459 (1).png
 
Ստացվում է, որ կենդանի օրգանիզմները ոչ թե ուղղակի բջիջների կույտ են, այլ մասնագիտացված հյուսվածքների ամբողջություն: Մասնագիտացված հյուսվածքներից ձևավորվում է օրգան:
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի ձև, կառուցվածք, գործառույթ և տեղ օրգանիզմում: 
Նույն նշանակությանը ծառայող օրգանները միավորվելով՝ ստեղծում են օրգան համակարգ:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
  • գոյացնող
  • ծածկող
  • հիմնական
  • փոխադրող
  • մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:
 
Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերի վերնամաշկն ու ծառերի խցանը:
 
Ուշադրություն
Ռոբերտ Հուկն առաջին անգամ դիտել է հենց ծառի խցանի ծածկող հյուսվածքի բջիջները:
ITB_11_02_03.jpg
 
Նկար 1. Վերնամաշկ
  
Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
 
rastitelnaja_kletka.jpg
 
Նկար 2. Քլորոպլաստ
 
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:
 
583ada115520c3935b4387a0878e502c.jpg
 
Նկար 3. Բույսի հյուսվածքի տեսակ
 
Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:
 
kletochnoe_stroenie_rastenij_rastitelnaya_kletka_12.jpg
 
Նկար 4. Մեխանիկական հյուսվածք
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 98-100                  
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 98-100
http://grobinagim.lv/DATI/Biologija_11klase/Images/Tem_2/ITB_11_02_03.jpg
https://91b6be3bd2294a24b7b5-da4c182123f5956a3d22aa43eb816232.ssl.cf1.rackcdn.com/contentItem-4184222-27127948-warm65eofv8xp-or.png
http://obrazovaka.ru/wp-content/uploads/2017/10/tkani-rasteniy-pod-mikroskopom-e1507065339783.jpg
http://pandia.ru/text/78/624/images/image014_13.jpg