Հիդրոգրաֆ
Գետերի հոսքի ռեժիմի առանձնահատկությունների մասին կարելի է պատկերացնել ջրագրի (հիդրոգրաֆի) միջոցով: Տարբերում են ջրագրի երկու տեսակ՝ տարեկան և հեղեղման: Առաջինը ցույց է տալիս գետի ծախսի (մեկ վայրկյանում գետի լայնական կտրվածքով անցնող ջրի քանակը) փոփոխությունը տարվա ընթացքում, իսկ երկրորդը՝ կարճ ժամանակահատվածում, երբ գետի ավազանում առատ տեղումներ են լինում՝ առաջացնելով հեղեղման վտանգ:
Հեղեղման ջրագրի մի առանցքին տրվում է գետի ծախսը, մյուս առանցքին՝ ժամանակը:
Բազային հոսքը գետի այն հոսքն է, որը նկատվում է գետում ոչ տեղումնառատ շրջանում:
Ժամանակային ուշացումը առավելագույն տեղումների և գետի առավելագույն ծախսի առաջացման ժամանակային տարբերությունն է:
Հեղեղման ջրագրի առանձնահատկությունները (ժամանակային ուշացման ցուցանիշ, առավելագույն ծախսի մակարդակ) պայմանավորված են գետավազանի մակերևույթի բնույթով (օրինակ անտառ, գյուղատնտեսական հողահանդակներ, ասֆալտապատ տարածք և այլն), գետավազանի ձևով և չափով և այլն:
Հեղեղման ջրագրի և գետի ավազանի պրոցեսների վերաբերյալ առավել մանրամասն տես այս հղումով (Օգտագործի՛ր \(Internet\) \(Explorer\) բրաուզերը):
Աղբյուրները
https://ees.as.uky.edu/sites/default/files/elearning/module12swf.swf