2) մթնոլորտի շրջանառության առանձնահատկությունները
3) մակերևույթի բնույթը
2. Արեգակի բարձրության նման փոփոխությունների պատճառով էլ ամռանը ցերեկվա տևողությունը լեռնաշխարհում հասնում է \(15-16\) ժամի, իսկ ձմռանն այն նվազում է մինչև \(9\) ժամ։
3. Ծովերը Հայկական լեռնաշխարհի հատկապես եզրային հատվածների կլիմայի վրա թողնում են մեղմացնող ազդեցություն և ապահովում են այս հատվածներում խոնավության զգալի քանակ (Սև ծովի հարավային ափերին մինչև \(3000\) մմ, ինչը Արարատյան դաշտի ցուցանիշից մոտ \(10\) անգամ ավել է), իսկ անապատների մերձությունը՝ ընդհակառակը, չորացնում է կլիման և ապահովում ավելի խիստ պայմաններ (այդ թվում երաշտներ):
Քանի որ Հայկական լեռնաշխարհը գտնվում է անցումային կլիմայական գոտու սահմաններում` հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում, այստեղ տարվա ընթացքում միմյանց հերթափոխում են բարեխառն, արևադարձային (հիմնականում ամռան ամիսներին) և երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները (հիմնականում ձմռան ամիսներին)։
1. Գարնանը և աշնանը բարեխառն օդային զանգվածները Հայկական լեռնաշխարհ են թափանցում հիմնականում արևմուտքից (արևմտյան հոսք)՝ բերելով խոնավություն և համեմատաբար մեղմ եղանակներ։ Դրանք, անցնելով Միջերկրական և Սև ծովերի տաք ջրերի վրայով, առատ տեղումներ են բերում Արևելապոնտական լեռների դեպի հյուսիս նայող լանջերին (\(2000-3000\) մմ), որոնք «դիմավորում» են խոնավ օդային զանգվածները, «քամում» դրանք և նվազեցնում Միջնաշխարհում թափվող տեղումների քանակը, ինչի պատճառով Հայկական լեռնաշխարհում ընդհանուր առմամբ տեղումներն առատ չեն։
Միջնաշխարհը տարեկան միջին հաշվով ստանում է \(400-500\) մմ տեղումներ, իսկ դրա ցածրադիր գոգավորությունները (Արարատյան, Ուրմիայի և այլն)՝ \(300\) մմ-ից էլ պակաս, ինչը արդեն կիսաանապատներին և անապատներին բնորոշ ցուցանիշ է։
2. Ամառային ամիսներին հարավից լեռնաշխարհ են թափանցում արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, որոնք, անցնելով Արաբական և Իրանական անապատների տարածքով ոչ միայն կուտակում են շատ ջերմություն, այլև բավական փոշոտ են, ինչի պատճառով ամռան ամիսներին ցածրադիր գոգավորություններում հաստատվում է երաշտային՝ չոր ու շոգ եղանակ (ջերմաստիճանները երբեմն \(+40°\)-ից բարձր) և փոշոտվածության պատճառով կտրուկ նվազում է նաև օդի թափանցելիությունը (Երևանի բարձրադիր հատվածներից քաղաքին նայելիս թվում է, թե քաղաքը մշուշի մեջ է)։
3. Ձմռան ամիսներին հյուսիսից մեր լեռնաշխարհ են թափանցում դարձյալ բարեխառն և երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները, որոնք կարող են նաև պատճառ դառնալ վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների։
Միջնաշխարհում ձմեռը երկարատև է և ձյունառատ։ Ձյան շերտի հաստությունը աճելով՝ բարձր լեռների գագաթամերձ մասերում հասնում է \(2\) մ-ի։
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009