Ծովային ուղիների նշանակությունը
Ներկայումս տրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ծովային ուղիներով, քանի որ ծովային տրանսպորտի դեպքում կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան տրանսպորտի այլ տեսակների դեպքում:
Ատլանտյան օվկիանոսի ափին է Նյու Յորքը
Ատլանտյան օվկիանոսում է ձևավորվել ծովային ուղիների ամենախիտ ցանցը: Ծովային այս ուղիների միջոցով միմյանց հետ կապված են Ատլանտիկայի առափնյա պետությունների շուրջ \(1700\) նավահանգիստներ: Վերջին տարիներին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառության առաջատար դիրքերը Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստներից (Ռոտերդամ, Նոր Օռլեան, Հյուսթոն, Ռիո դը Ժանեյրո) փոխանցվել են Ասիականխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներին (Շանհայ, Սինգապուր, Նինբո):
Տեսարան Ռոտերդամ նավահանգստից | Տեսարան Նոր Օռլեան նավահանգստից |
Տեսարաններ Շանհայ նավահանգստից | Տեսարաններ Սինգապուր նավահանգստից |
Ուշադրություն
Երկար տարիներ բեռնաշրջանառության դրոշակակիր համարվող Ռոտերդամ նավահանգիստն իր դիրքերը զիջել է Սինգապուրին, իսկ այժմ` նաև Շանհային:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
www.singaporepsa.com
www.szport.net