Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը: Ընդհանուր բնութագիր
Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսությունը, ինչպես նաև ամբողջությամբ` աշխարհի բոլոր երկրների տնտեսությունը (համաշխարհային տնտեսությունը), կազմված են ոչ միայն արտադրական, այլ նաև ոչ արտադրական ճյուղերից: Դրանք սպասարկում են բնակչությանը, այսինքն` նրան մատուցում են տարբեր տեսակի ծառայություններ և այդ պատճառով էլ անվանվում են սպասարկման կամ ծառայությունների ոլորտի ճյուղեր:
Ոչ արտադրական ոլորտը ոչ նյութական բնույթի ծառայությունների կամ սպասարկում կատարող ճյուղերի ամբողջությունն է, որը հայտնի է նաև սոցիալ - մշակութային ոլորտ, երրորդային ոլորտ և ավելի հաճախ սպասարկման ոլորտ անուններով: Այս ոլորտում ընդգրկված ճյուղերի շնորհիվ իրագործվում է նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը, ստեղծվում հոգևոր արժեքներ ու իրականացվում սոցիալ - մշակութային ծառայություններ:
Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: 
 
Ծառ. ոլորտի ակոռւոցվածքը.jpg
 
Զբոսաշրջությունը Սեյշելյան կղզիների տնտեսության կարևորագույն ճյուղերից է:
 
Seychelles-Island-Hotel.jpg
 
Գերմանիան մասնագիտացել է ֆինանսաբանկային ծառայությունների մատուցման ուղղությամբ:
 
BN-HA996_0220st_J_20150220123236.jpg
 
Ֆինլանդիան հանդես է գալիս որպես կրթական նորամուծությունների ներդնողներից մեկը:
 
school-in-finland.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008