Սոցիալիստական պետություններ
Համաշխարհային տնտեսությունը սկզբնական շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային կապիտալիստական տնտեսություն: \(20\)-րդ դարի երկրորդ կեսին աստիճանաբար ձևավորվեց համաշխարհային սոցիալիստական տնտեսությունը, որի հիմքը ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) տնտեսությունն էր: Վերջինս \(15\) հանրապետությունների միություն էր (ներառյալ՝ Հայկական ԽՍՀ), որը շուրջ յոթ տասնամյակի ընթացքում կարողացավ դիմագրավել կապիտալիստական երկրների հետ մրցակցությանը:
 
ussr-map.jpg
ԽՍՀՄ.jpg
772486.jpg
 
Ուշադրություն
Սոցիալիստական պետությունը պետության տիպ է, որն առաջ է եկել սոցիալիստական հեղափոխության շնորհիվ \(1917\) թ.-ին, երբ Ռուսաստանում հաղթանակեց հոկտեմբերյան հեղափոխությունը:
\(1922\) թ-ին կազմավորվեց ԽՍՀՄ-ը՝ սովետների իշխանությամբ և պլանային տնտեսության զարգացմամբ: Պլանային տնտեսությունն ասելով պետք է հասկանալ, որ տնտեսության զարգացումը կարգավորվում էր պետական պլանների միջոցով, գոյություն չունեին ազատ շուկայական հարաբերություններ:
 
Այնուհետև սոցիալիստական պետությունների շարքում ընդգրկվեցին Մոնղոլիան (\(1924\) թ.), երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի (Ալբանիա, Բուլղարիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Լեհաստան, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Ռումինիա) և Ասիայի մի շարք պետություններ (Չինաստան, ԿԺԴՀ, Վիետնամ, Լաոս), \(1959\)-ին՝ Կուբան:
 
Բեռլինի պատը Գերմանիայի մայրաքաղաքը բաժանել է երկու մասի՝ սոցիալիստական (ԳԴՀ) և կապիտալիստական(ԳՖՀ) տնտեսություն ունեցող երկրների: Այն քանդվել է \(1990\) թ.-ին:
 
berlin-wall.jpg
 
Ներկայումս սոցիալիստական տնտեսական համակարգը գրեթե վերացել է, քանի որ նախկին սոցիալիստական երկրները՝ բացի Կուբայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից (հս.), անցում են կատարել շուկայական տնտեսական զարգացման՝ կապիտալիստական համակարգին:
 
Կապիտալիստական պետությունն են ԱՄՆ-ը Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Իրանը, Ճապոնիան և այլն:
 
evrasia - Copy (3).jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008