Տնտեսաաշխարհագրական դիրք (ՏԱԴ): Էներգատար, աշխատատար, գիտատար, ջրատար արտադրություններ
Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝ ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն:
Օրինակ
Բրիտանական կայսրությունը նախկինում զբաղեցնում էր հսկայական տարածքներ բոլոր աշխարհամասերում, ուստի ուներ բարենպաստ աշխարհագրական դիրք: Ներկայումս նրա տարածքը զգալիորեն կրճատվել է՝ սահմանափակվելով Եվրոպայի արևմուտքում գտնվող Բրիտանական, Իռլանդիա (հյուսիսը) և մի շարք այլ կղզիներով, իսկ նախկինի համեմատ նրա ազդեցությունը և մասնակցությունը միջազգային առևտրում թուլացել են:
Աշխատատար արտադրություն - աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:
Ջրատար արտադրություն - արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ ջուր պահանջող արտադրությունն է: Այսպիսին են մետալուրգիան, թղթի- ցելյուլոզի արտադրությունը, քիմիական մանրաթելերի արտադրությունը, գյուղատնտեսության շատ ճյուղեր:
Գիտատար արտադրություն - այսպիսին են արտադրության այն ճյուղերը, որոնց կազմակերպման համար անհարաժեշտ են բաձրորակ աշխատանքային ռեսուրսներ, գիտական կադրեր: Այսպիսին են արդյունաբերության նորագույն ճյուղերը, օրինակ միկրոչիպերի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը և այլն:
Աղբյուրները
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008