Տնտեսության ճյուղային կառուցվածքը
Տնտեսության ճյուղային կառուցվածք ասելով՝ ի նկատի ունենք այն բոլոր ճյուղերի և ենթաճյուղերի ամբողջությունը, որոնք մտնում են տվյալ երկրի (տարածաշրջանի, աշխարհի) տնտեսության մեջ: Ներկայումս ձևավորվել են տասնյակ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնք տալիս են հազարավոր արտադրատեսակներ և տրամադրում բազմաթիվ ծառայություններ: Ընդհանուր առմամբ, ընդունված է տնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնացնել երկու ոլորտ՝ նյութական արտադրության ոլորտի ճյուղեր և ոչ նյութական կամ սպասարկման (ծառայությունների) ոլորտի:
 
1.jpg
Նյութական ոլորտի ճյուղերը ստեղծում են նյութական արտադրանք, որն ուղղված է մարդկանց նյութական պահանջմունքների բավարարմանը և այլ նյութական բարիքների ստեղծմանը, օրինակ՝ արդյունաբերությունն արտադրում է պահածոներ, հագուստ, պարարտանյութեր, ամտոմեքենաներ, իսկ գյուղատնտեսությունը՝ մրգեր, բանջարեղեն, կաթ, կաշի, մորթի և այլն: Շինարարությունը ստեղծում է բնակարաններ, գործարաններ, ճանապարհներ, ջրանցքներ: Բեռնատար տրանսպորտն իրականացնում է բեռնափոխադրումներ տնտեսության տարբեր ճյուղերի և ենթաճյուղերի, բնակավայրերի, երկրների, տարածաշրջանների միջև՝ ապահովելով համաշխարհային տնտեսության բնականոն զարգացումը:
 
 2.jpg
 
Ոչ արտադրական ոլորտի ճյուղերը ստեղծում են ոչ նյութական արտադրանք, որը նպաստում է հիմնականում մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև սպասարկում տնտեսության այլ ճյուղերին, օրինակ՝ գիտությունն ապահովում է գիտական նորագույն նվաճումների գործնական կիրառումը, կրթությունը զինում է մարդկանց գիտելիքներով (որպես կրթություն ստանալու պահանջմունք) և պատրաստում է կադրեր այլ ճյուղերում աշխատելու համար:
 
3.jpg
Սպասարկման ոլորտի ճյուղերը զարգացման բարձր մակարդակի են հասել զարգացած երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա,ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա և այլն), որտեղ տնտեսապես ակտիվ բնակչության հիմնական մասը զբաղված է ծառայությունների ոլորտում:
 
Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:
 
10.ռոբոտաշինություն.jpg
 
Զբոսաշրջությունը զարգացման նոր թափ է ստանում քսանմեկերորդ դարում:
 
3d-font-b-wallpaper-b-font-custom-mural-non-woven-The-3-d-world-font-b.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)